Բաշար Ասադ.«Սիրիայի ապագան հուսալի է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114400-Բաշար_Ասադ._Սիրիայի_ապագան_հուսալի_է
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ միասին Սիրիայում իրարանցում ու խռովություն ստեղծելու հիմնական դերակատարներն են: Բաշար Ասադը միևնույն ժամանակ իր երկրի վիճակը հուսալի է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2019 07:59 Asia/Tehran
  • Բաշար Ասադ.«Սիրիայի ապագան հուսալի է»

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ միասին Սիրիայում իրարանցում ու խռովություն ստեղծելու հիմնական դերակատարներն են: Բաշար Ասադը միևնույն ժամանակ իր երկրի վիճակը հուսալի է բնութագրել:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, « Rai news 24» իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի հեռարձակումն արգելվել է հենց հեռուստակայանի կողմից,  Բաշար Ասադն անդրադարձել է ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի բանակի տարած հաղթանակներին և նշել, որ Սիրիան ընթացիկ պատերազմից մեծ դասեր է քաղել և նշել, որ Սիրիայի ապագան հանդեպ դրական է տրամադրված:

Մերժելով քիմիական զենքի օգտագործման մասին ընդդիմության կողմից Դամասկոսի դեմ ուղղված մեղադրանքները, Սիրիայի նախագահն ասել է, որ պետական ուժերը երբեք այդ զենքերը չեն օգտագործել:

Բաշշար Ասադը նշել է, որ արտասահմանյան ուժերի կողմից հովանավորվող ահաբեկիչները նրանցից ստացած դրամով ու զենքով  զինված գործողություններ են իրականացրել և բռնազավթել են որոշ շրջաններ: