Բաշար Ասադ.«Սիրիայի ապագան հուսալի է»
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ միասին Սիրիայում իրարանցում ու խռովություն ստեղծելու հիմնական դերակատարներն են: Բաշար Ասադը միևնույն ժամանակ իր երկրի վիճակը հուսալի է բնութագրել:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, « Rai news 24» իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի հեռարձակումն արգելվել է հենց հեռուստակայանի կողմից, Բաշար Ասադն անդրադարձել է ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի բանակի տարած հաղթանակներին և նշել, որ Սիրիան ընթացիկ պատերազմից մեծ դասեր է քաղել և նշել, որ Սիրիայի ապագան հանդեպ դրական է տրամադրված:
Մերժելով քիմիական զենքի օգտագործման մասին ընդդիմության կողմից Դամասկոսի դեմ ուղղված մեղադրանքները, Սիրիայի նախագահն ասել է, որ պետական ուժերը երբեք այդ զենքերը չեն օգտագործել:
Բաշշար Ասադը նշել է, որ արտասահմանյան ուժերի կողմից հովանավորվող ահաբեկիչները նրանցից ստացած դրամով ու զենքով զինված գործողություններ են իրականացրել և բռնազավթել են որոշ շրջաններ: