Գոլանի բարձունքների սիրիացի բնակիչները պայքարում են Սիոնիստական ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114592-Գոլանի_բարձունքների_սիրիացի_բնակիչները_պայքարում_են_Սիոնիստական_ռեժիմի_դեմ
Սիրիայի խորհրդարանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Չնայած Սիոնիստական ռեժիմի բռնաճնշումներին ու դաժան գործողություններին, գոլանի բարձունքների բնակիչները շարունակելու են պայքարել այդ ռեժիմի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2019 12:16 Asia/Tehran
  • Գոլանի բարձունքների սիրիացի բնակիչները պայքարում են Սիոնիստական ռեժիմի դեմ

Սիրիայի խորհրդարանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Չնայած Սիոնիստական ռեժիմի բռնաճնշումներին ու դաժան գործողություններին, գոլանի բարձունքների բնակիչները շարունակելու են պայքարել այդ ռեժիմի դեմ»:

Գոլանի բարձունքները Իսրայելին կցելու Քնեսետի որոշման 32-րդ տարելիցԻ կապակցությամբ տարածաԾ հաղորդագրության մեջ, Սիրիայի խորհրդարանն անդրադառնալով այս հարցի կապակցությամբ ՄԱԿ-ի դրրքորոշմանը և նշելով Գոլանի բարձունքների բնակիչների դիմադրության կամքը, հայտարարել է. «Սիրիայի ժողովուրդն այս որոշումն ընդունվելու առաջին իսկ օրից կանգնել է Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դեմ և չի ենթարկվելու այդ ռասիստական ռեժիմի ճնշումներին»:

Սիրիայի պառլամենտն ընդգծելով Գոլանի ժողովրդի նվիրվածությունը իր արաբական   ինքնությանը, հավելել է. «1981 թվականի դեկտեմբերի 14-ին օկուպացիոն ռեժիմի կողմից ընդունված որոշումը ոչ այլ ինչ է, քան պարզապես թղթի վրա թանաքով գրված հայտարարություն»:

Հայտարարության վերջում ասվում է. «Սիրիայի ժողովուրդը, կառավարության աջակցությամբ, կշարունակի պայքարել մինչև իր հողերի վերադարձը»:

1967թ Սիոնիստական ռեժիմը գրավեց Գոլանի բարձունքների մեծ մասը: