Եմենի պատերազմըում Սաուդյան Արաբիան ծախսում է տարեկան 60 միլիարդ դոլար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114641-Եմենի_պատերազմըում_Սաուդյան_Արաբիան_ծախսում_է_տարեկան_60_միլիարդ_դոլար
Եմենի Հեղափոխության Գերագույն խորհրդի նախագահ Մուհամմադ Ալի ալ Հուսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմում ծախսում է ամսական 5 միլիարդ դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2019 04:24 Asia/Tehran
  • Եմենի պատերազմըում Սաուդյան Արաբիան ծախսում է տարեկան 60 միլիարդ դոլար

Եմենի Հեղափոխության Գերագույն խորհրդի նախագահ Մուհամմադ Ալի ալ Հուսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմում ծախսում է ամսական 5 միլիարդ դոլար:

Ալ Հուսին Թուիթերում արած գրառման մեջ նշել է, որ Եմենի դեմ պատերազմում ներգրավված է 16 երկիր, որոնք սաուդյան կոլաիցիայի անդամ են:

American Thinker կենտրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան, Եմենի դեմ պատերազմում, զենքերի ու զորայինների վրա, ծախսում է օրական 200 միլիոն դոլար:

Կենտրոնը հայտարարել է. «2015 թվականի հուլիսի կեսից մինչև 2018-ի սեպտեմբեր, Սաուդյան Արաբիան  Եմենում իրականացրել է 39.700 ռազմական գործողություն, որոնց արդյունքում զոհվել է 91.600 մարդ»: