WikiLeaks.«Սիրիայի Դումայի շրջանի դեմ քիմիական հարձակումը կեղծ էր»
WikiLeaks կայքը փաստեր է տարածել, որոնք վկայում են, որ 2018թ. ապրիլին, արաբական-արևմտյան շարժման հավակնած Սիրիայի Դումայի շրջանի դեմ քիմիական հարձակումը կեղծ էր:
WikiLeaks կայքը ուրբաթ երեկոյան, քիմիական զենքերի օգտագործումն արգելող կազմակերպության փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Ռիֆ-Դամասկոսի Դումային շրջանում 2018թ. ապրիլին քիմիական հարձակում տեղի չի ունեցել:
Քիմիական զենքերի օգտագործումն արգելող կազմակերպության քողազերծված չորս փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Դումա գործուղված փաստահավաք խմբի փորձագետները հստակորեն մերժել են քիմիական հարձակումը:
Այդ փաստաթղթերի համաձայն, Սիրիայի Դումայի շրջանում քիմիական հարձակման մասին զեկույցները կեղծ են եղել:
Դամասկոսի արվարձանում գտնվող Դումայի շրջանում Սիրիայի բանակի կողմից քիմիական հարձակում տեղի ունենալու մեղադրանքը առաջ քաշելուց մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան 2018թ. ապրիլի 14-ին, ավելի քան 100 հրթիռներով ռմբակոծել են Սիրիայի բանակի ու կառավարության դիրքերը, ոչ-զինվորական շրջանները և ռազմական ու տնտեսական հիմնաշենային կառույցները: