Հունվար 11, 2020 09:24 Asia/Tehran
  • Ալ Հաշդ ալ Շաբի. Մենք համախմբված ենք ու գտնվում ենք պատրաստվածության բարձրագույն  մակարդակում

Ուրբաթ օրը արածած հաղորդագրության մեջ, Իրաքի ժողովրդական ուժերը, որ հայտնի են Ալ Հաշդ ալ Շաբի անունով, հայտարարել են, որ գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակում:

Հայտարարության մեջ ասված է, որ նահատակներ գեներալ Սուելյմանիի, Աբու Մեհդի ալ Մուհանդեսի ու նրանց զինակցիների սպանությունն այս ուժերի համար խթան հանդիսացավ ավելի ամուր ու համախմբված լինելու համար:

Խմբավորումը նշել է, որ Ալ Հաշդ ալ Շաբվի ուժերը շարունակելու են պաշտպանել Իրաքի ու այդ երկրի ժողովրդի շահերը:

Պիտակ