Թուրքիան խոստացել է Ասադից վրեժ լուծել Իդլիբում զոհված զինվորականների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117619-Թուրքիան_խոստացել_է_Ասադից_վրեժ_լուծել_Իդլիբում_զոհված_զինվորականների_համար
Թուրքիան խոստացել է վրեժ լուծել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից՝ Իդլիբում 33 զինվորի մահվան համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օկթայը, նար խոսքերը մեջբերել է Անադոլու Աջանսի գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2020 15:05 Asia/Tehran
  • Թուրքիան խոստացել է Ասադից վրեժ լուծել Իդլիբում զոհված զինվորականների համար

Թուրքիան խոստացել է վրեժ լուծել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից՝ Իդլիբում 33 զինվորի մահվան համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օկթայը, նար խոսքերը մեջբերել է Անադոլու Աջանսի գործակալությունը:

Օկթայը խոստացել է, որ Ասադը մեծ գին կվճարի թուրքական զորքերի վրա հարձակման համար: Նա Սիրիայի նախագահին անվանել է ահաբեկչական պետության ղեկավար և հայտարարել, որ պատմության մեջ նա կմնա որպես պատերազմական հանցագործ:

Ավելի վաղ ՝ փետրվարի 28-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Սիրիայի հակամարտության հարցում Թուրքիային աջակցելու մասին և կոչ էր արել անհապաղ դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ հարձակումները:

Փետրուարի 28-ի գիշերը թուրքական բանակը գրոհել է Իդլիբում սիրիական բանակի դիրքերը: Հարձակումը պատասխան էր Ջեբել ալ-Զավիայի շրջանում թուրքական զորքերի գնդակոծման համար, որն, ըստ որոշ տեղեկությունների, Սիրիան իրականացրել է Ռուսաստանի աջակցությամբ:

Պայթյունի արդյունքում զոհվել է 33 զինծառայող:

Հունվար-փետրվարին տեղի ունեցած հարձակմումներից հետո սիրիական բանակը գրավել է Իդլիբի գրեթե կեսը և թողել թուրքական դիտակետերը: Սա վրդովեցրել է Անկարային, և Էրդողանը ասել է, որ եթե մինչև փետրվարի վերջ սիրիական զորքերը չհեռացվեն դիրքերի գծից, ապա թուրքական բանակը ռազմական գործողություններ կսկսի:

1in.am