Սիրիայի ԱԳՆ. Ահաբեկչությունը հովանավորելը Թուրքիայի և Արևմուտքի անփոփոխ քաղաքականությունն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117628-Սիրիայի_ԱԳՆ._Ահաբեկչությունը_հովանավորելը_Թուրքիայի_և_Արևմուտքի_անփոփոխ_քաղաքականությունն_է
Սիրիայի արտգործնախարարությունը, քննադատելով ահաբեկիչներին հովանավորելու Թուրքիայի և Արևմուտքի քաղաքականությունը, հայտարարել է. «Դամասկոսն արևմտյան երկրներին և նրանց դաշնակիցներին թույլ չի տա ահաբեկիչների մշտական ներկայությունը պարտադրել Սիրիայի ժողովրդին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2020 05:09 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳՆ. Ահաբեկչությունը հովանավորելը Թուրքիայի և Արևմուտքի անփոփոխ քաղաքականությունն է

Սիրիայի արտգործնախարարությունը, քննադատելով ահաբեկիչներին հովանավորելու Թուրքիայի և Արևմուտքի քաղաքականությունը, հայտարարել է. «Դամասկոսն արևմտյան երկրներին և նրանց դաշնակիցներին թույլ չի տա ահաբեկիչների մշտական ներկայությունը պարտադրել Սիրիայի ժողովրդին»:

Վերջին օրերին թուրքական բանակը, աջակցելով Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկիչներին,  բազմիցս թիրախավորել է Սիրիայի բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները:

Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նախարարությունն ի պատասխան Անկարայի պաշտոնյաների հայտարարությունների, նշել է. «Թուրքիայի ու արևմտյան մի շարք երկրների կողմից Սիրիայի դեմ ուղղված քարոզչությունը վկայում է, որ նրանք աջակցում են ահաբեկչական խմբավորումներին»:

Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ  բանակը շարունակելու է ահաբեկիչների դեմ պայքարը, երկրի ամբողջ տարածքում: