Մարտ 01, 2020 18:46 Asia/Tehran
  • Թուրքական բանակը խոցել է երկու սիրիական կործանիչ

Սիրիան հայտարարել է Իդլիբ նահանգում թուրքական բանակի կողմից երկու սիրիական կործանիչների խոցվելու մասին:

Սանա լրատվական գործակակությունը կիրակի օրը հայտարարել է, որ  Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է լարված մնալ և Թուրքիայի բանակը խոցել է երկու սիրիական կործանիչ:

Հաղորդման համաձայն, կործանիչների օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել:

Միևնույն ժամանակ, սիրիական բանակն այսօր Իդլիբում խոցել է մեկ թուրքական ԱԹՍ:

Ավելի վաղ, Սիրիայի ԶՈՒ գլխվոր հրամանատարը հայտարարել էր, որ երկրի հյուսիսում, հատկապես Իդլիբում, երկինքը փակ է ցանկացած օտարերկրյա օդանավի կամ թռչող սարքի համար:

Բացի այդ, Դամասկոսը բողոքել է նաև Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի տեղակայման դեմ:

Պիտակ