Թուրքական զինուժը ոչնչացրել է Հալեպի ռազմական օդանավակայանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117705-Թուրքական_զինուժը_ոչնչացրել_է_Հալեպի_ռազմական_օդանավակայանը
Սիրիայում թուրքական բանակը շարքից հանել է Հալեպ նահանգի ռազմական օդանավակայանը, որը գտնվում էր Բաշար Ասադի ռեժիմի ուժերի վերահսկողության տակ, հաղորդել է Anadolu-ն:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 02, 2020 06:01 Asia/Tehran
  • Թուրքական զինուժը ոչնչացրել է Հալեպի ռազմական օդանավակայանը

Սիրիայում թուրքական բանակը շարքից հանել է Հալեպ նահանգի ռազմական օդանավակայանը, որը գտնվում էր Բաշար Ասադի ռեժիմի ուժերի վերահսկողության տակ, հաղորդել է Anadolu-ն:

Ռազմական օդանավակայանին հարվածներ են հասցրել թուրքական ռազմական ուժերի հարվածային անօդաչուները և հրետանին: Հալեպի արվարձաններում գտնվող այս ռազմական օբյեկտը ակտիվորեն օգտագործվում էր Ասադի ուժերի կողմից՝ դեսկալացիայի գոտու բնակավայրերի վրա հարձակումներ կազմակերպելու համար:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող օդանավակայանի շարքից դուրս գալը զգալիորեն կնվազեցնի երկրի այս հատվածում Ասադի կողմնակիցների մանևրելու հնարավորությունները:

Ավելի վաղ Թուրքիան նոր գործողություն էր սկսել Սիրիայում, որի նպատակը, ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, Ասադի ռեժիմի զինվորներից ինքնապաշտպանությունն է:

Հաղորդվել է նաև, որ թուրքական անօդաչուների միջոցով ճշգրիտ կրակոցով սպանվել են Սիրիայի կառավարական ուժերի երեք հրամանատարներ:

1in.am