Սիրիան Թուրքիայից պահանջել է վերջ տալ այդ երկրի դեմ իրականացվող ագրեսիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118664-Սիրիան_Թուրքիայից_պահանջել_է_վերջ_տալ_այդ_երկրի_դեմ_իրականացվող_ագրեսիային
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ ղեկավարին հղած նամակներում, Սիրիան կոչ է արել Թուրքիայից պահանջել վերջ տալ այդ երկրում իրականցվող ագրեսիային և մասնավորապես՝ Ալ Հասակա նահանգի ջրամատակարարման դադարեցմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2020 07:36 Asia/Tehran
  • Սիրիան Թուրքիայից պահանջել է վերջ տալ այդ երկրի դեմ իրականացվող  ագրեսիային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ ղեկավարին հղած նամակներում, Սիրիան կոչ է արել Թուրքիայից պահանջել վերջ տալ այդ երկրում իրականցվող ագրեսիային և մասնավորապես՝ Ալ Հասակա նահանգի ջրամատակարարման դադարեցմանը:

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ թուրքական բանակը և նրա դաշնակից օկուպանտ ուժերն արդեն երրորդ անընդմեջ օրը, դադարեցրել էն Ալ Հասակա նահանգի ջրամաակարարումը:

Նամակում նշված է, որ ջրամատակարարման դադարեցումը սպառնում է նահանգի բնակիչների կյանքին, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են:

Սիրիայի ԱԳ նախարարությունը  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և ԱԽ ղեկավարից պահանել է դատապարտել թուրքական բանակի հանցավոր գործողությունները և Անկարայից պահանջել վերջ տալ Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, այդ երկրի տարածքի գրավմանն ու ահաբեկչական խմբերին ցուցաբերվող հովանավորությանը: