Իրաքում ԻԻՀ դեսպան. «Իրանը կարևորում է Իրաքի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119207-Իրաքում_ԻԻՀ_դեսպան._Իրանը_կարևորում_է_Իրաքի_միասնականությունն_ու_տարածքային_ամբողջականությունը
Բաղդադում ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Մուստաֆա Ալ-Քազեմիին՝ Իրաքի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ասել է.«Իրանը կարևորում է Իրաքի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2020 14:11 Asia/Tehran
  • Իրաքում ԻԻՀ դեսպան. «Իրանը  կարևորում է Իրաքի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը»

Բաղդադում ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Մուստաֆա Ալ-Քազեմիին՝ Իրաքի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ասել է.«Իրանը կարևորում է Իրաքի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին նշել է, որ Իրաքի շիաների մեծ խմբակցությունը վարչապետի պաշտոնի համար Բարհամ Սալեհին է ներկայացրել Մուստաֆա Ալ-Քազեմիի թեկնածությունը:

Նշելով, որ Իրաքում Իրանի դեսպանությունը որոշակի կուսակցության, խմբավորման կամ շարժման կողմնակից չէ, Մասջեդին ասել է.«Իրանի քաղաքական ռազմավարությունը հիմնված է Իրաքի հասարակական, համակարգի, կառավարության ու պաշտոնատարների իրավունքները հարգելու վրա»:

Հինգշաբթի օրը, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մուստաֆա Աբդոլլաթիֆ Ալ-Քազեմիին հանձնարարել է կառավարություն կազմել: