Հունիսին բանակցություններկսկսվեն՝ ամերիկյան զորուժն Իրաքից դուրս բերելու շուրջ
Իրաքի ԶՈւ խոսնակը հայտարարել է, որ առաջիկա հունիսին մեկնարկելու են Իրաքից ամերիկյան զորուժի լիարժեք դուրսբերման վերաբերյալ բանակցությունները:
Աբդուլքարիմ Ախալաֆը կիրակի օրը հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը հետևում է խորհրդարանի ընդունած բաանձևին, որով ԱՄՆ-ին կոչ է արվում իր զորուժն ամբողջությամբ դուրս բերել այդ երկրից:
Նշելով, որ մինչ այս պահն ԱՄՆ-ն իր զորուժի մի մասը դուրս է բերել Իրաքից, Խալաֆը հավելել է. «Առաջիկա հունիսին կայանալիք բանակցությունների ընթացքում, երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի զորուժի լիարժեք դուրսբերման ժամանակացույցն ու ընթացքը»:
Իրաքի նոր վարչապետ Մուստաֆա ալ- Քազեմիի գլխավոր գերակայություններից մեկն այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերման խնդիրն է, որն այդ երկրի հասարակության պահանջն է: