ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել են Իրաքի արևելքում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա
Իրաքի արևելքում գտնվող Բաքուբ քաղաքի Զաղնիյե գյուղի ոստիկանական բաժանմունքի վրա ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակման հետևանքով, երեք զինվոր զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
Իրաքի անվտանգության աղբյուրը նշել է, որ ռազմական տեխնիկան մտել է Զաղնիյե գյուղ և անվտանգության գոտի է ստեղծում ՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով:
Միևնույն ժամանակ, Իրաքի պաշտոնյաները հայտարարել են, որ բանակը, համագործակցելով Հաշդ ալ Շաբիի և օդուժի հետ, պատրաստվում է լայնածավալ գործողություն սկսել երկրի հյուսիսում, որտեղ կենտրոնացած են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները:
Չնայած ԻԼԻՊ-ի կրած պարտությանը, խմբավորման մի շարք անդամներ դեռևս շարունակում են մնալ Իրաքի տարածքում և իրականացնել ահաբեկչական գործողություններ:
Վերջին շաբաթների ընթացքում, իրաքյան ԶԼՄ-ները հաղորդում էին, որ ԱՄՆ-ը, դուրս գալով Իրաքում տեղակայված մի շարք ռազմական հենակետերից, ԻԼԻՊ-ի համար հարձակման կանաչ լույս վառեց: