Ալ Քազեմի. Իրաքն այլ երկրների վրա հարձակվելու հենակետ չի դառնա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120233-Ալ_Քազեմի._Իրաքն_այլ_երկրների_վրա_հարձակվելու_հենակետ_չի_դառնա
«Մենք երբեք թույլ չենք տա, որ Իրաքի տարածքը դառնա հենակետ՝ այլ երկրների դեմ հարձակում իրականացնելու համար», - ասել է Իրաքի նոր վարչապետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2020 06:07 Asia/Tehran
  • Ալ Քազեմի. Իրաքն այլ երկրների վրա հարձակվելու հենակետ չի դառնա

«Մենք երբեք թույլ չենք տա, որ Իրաքի տարածքը դառնա հենակետ՝ այլ երկրների դեմ հարձակում իրականացնելու համար», - ասել է Իրաքի նոր վարչապետը:

Հինգշաբթի առավոտյան, նոր կառավարության հանդեպ վստահության վերաբերյալ քվեարկությունից առաջ ունեցած ելույթում, Մուստաֆա ալ  Քազեմին հայտարարել է, որ իր կառավարության ամենակարևոր առաքելությունն է՝ ճանապարհ հարթել արտահերթ և առողջ ընտրությունների համար: Նա հավելել է. «Ընտրություններից առաջ և Սահմանադրության համաձայն, Իրաքի  ազգային ինքնիշխանությունը պետք է ապահովվի երկրի ամբողջ տարածքում»:

Իրաքի վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած առողջապահական ու տնտեսական ճգնաժամի լուծումը նոր կառավարության ամենակարևոր պարտականություններից մեկն է, հավելելով, որ իր կառավարությունը խնդիրների լուծման ուղին է:

Քվեարկությունից առաջ,  Մուստաֆա ալ Քազեմին ներկայացրել է ութ կետից բաղկացած իր կառավարության ծրագրի փաստաթուղթը: Ներկայացված ութ կետերը վերաբերում են անվտանգության կազմակերպությունների արդիականացմանը, տնտեսական խնդիրների լուծմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլ հարցերի:

Այսօր առավոտյան, Իրաքի խորհրդարանում մեծամասնության ձայները ստանալուց հետո, Մուստաֆա Ալ Քազեմին պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը: