Ալ Քազեմի. Իրաքը չի դառնա հենակետ՝ այլ երկրի դեմ հարձակման համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120331-Ալ_Քազեմի._Իրաքը_չի_դառնա_հենակետ_այլ_երկրի_դեմ_հարձակման_համար
Շաբաթ օրը, ԱՄՆ դեսպան Մեթյու Թուլերի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի նորանշանակ վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին հայտարարել է, որ իր երկիրը ասպարեզ չի դառնա այլ երկրների հետ հաշիվները կարգավորելու, կամ դրանց դեմ հարձակման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2020 04:58 Asia/Tehran
  • Ալ Քազեմի. Իրաքը չի դառնա հենակետ՝ այլ երկրի դեմ հարձակման համար

Շաբաթ օրը, ԱՄՆ դեսպան Մեթյու Թուլերի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի նորանշանակ վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին հայտարարել է, որ իր երկիրը ասպարեզ չի դառնա այլ երկրների հետ հաշիվները կարգավորելու, կամ դրանց դեմ հարձակման համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մուստաֆա ալ Քազեմին հանդիպման ժամանակ ընդգծել է տնտեսական, ու անվտանգության դեմ պայքարում համգործակցության, ահաբեկչության դեմ պայքարի, ռազմավարական երկխոսության հաստատման և տարածաշրջանը սպառնալիքներից հեռու պահելու անհրաժեշտությունը: 

Հանդիպման ընթացքում, ԱՄՆ դեսպան Մեթյու Թուլերն ալ Քազեմիին շնորհավորել է նոր խորհրդարանի ձևավորման և խորհրդարանի վստահությունը ձեռք բերելու կապակցությամբ:

Հինգշաբթի առավոտյան, Իրաքի նոր կառավարությունը խորհրդարանից ստացավ վստահության քվե:

Այսօր տեղի ունեցավ Իրաքի  նոր կառավարության առաջին հանդիպումը՝ Մուստաֆա ալ Քազեմիի նախագահությամբ: