Իրաքի մի շարք նահանգներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120378-Իրաքի_մի_շարք_նահանգներում_տեղի_են_ունեցել_բողոքի_ցույցեր
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իրաքի մի շարք նահանգներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2020 05:17 Asia/Tehran
  • Իրաքի մի շարք նահանգներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իրաքի մի շարք նահանգներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր:

Շաբաթ օրը, Իրաքի խորհրդարանի կողմից  նոր վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիի կառավարությանը  վստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկությունից ընդամենը 72 ժամ անց,  մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնք շարունակվել են նաև կիրակի օրը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել պատասխանատվության ենթարկել կոռումպացված պաշտոնյաներին և բարելավել բնակչության կենսապայմանները:

Մի խումբ ցուցարարներ,  հրկիզել են տարբեր կուսակցություններին պատկանող մի շարք շինություններ:

Մայիսի 8-ին Իրաքի խորհրդարանը վստահության քվե տվեց Մուստաֆա ալ Քազեմիի կառավարությանը և վերջինս նշանակվեց վարչապետի պաշտոնում:

Մուստաֆա ալ Քազեմին, նշանակումից անմիջապես հետո, հրամայեց ազատել շաբաթ երեկոյան ձերբակալված բոլոր ցուցարարներին, ովքեր որևէ հանցագործություն չեն կատարել: