Իրաքցիները բողոքի ցույց են անցկացրել սաուդյան MBC լրատվական գործակալության դեմ
Իրաքցիները հավաքվելով Բաղդադում MBC հեռուստացանցի գրասենյակի դիմաց, դատապարտել են գործակալության կողմից Իրաքի Հաշդ ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար նահատակ Աբու-Մահդի Ալ Մոհանդեսի հասցեին հնչեցրած անարգալից հայտարարությունը:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, իրաքցի ցուցարարները Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին մեղադրել են տարածաշրջանում ահաբեկչության, սպանություններ և հանցավոր գործունեության իրականացնելու համար:
Հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի MBC լրատվական ցանցը Աբու Մահդի ալ-Մոհանդեսին ահաբեկիչ է անվանել: Այս անարգանքը բացասական արձագանքներ է արժանացել տարածաշրջանային մակարդակում, հատկապես իրաքցիների շրջանում:
2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ԱԹՍ-ների հարձակման հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին և Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը: