Իրաքի խորհրդարանում նախապատրաստվում է նախագիծ՝ Սաուդյան Արաբիային հանցագործ ռեժիմ հայտարարելու վերաբերյալ
Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայատարարել է, որ նախապատրաստվաում է իրաքցիների նկատմամբ իրականացրած ոճրագործությունների պատճառով Սաուդյան Արաբիային հանցագործ ռեժիմ ճանաչելու վերաբերյալ նախագիծը:
Երեքշաբթի օրը, Իրաքի խորհրդարանի անդամ Ֆալեհ ալ-Խազալին հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումներին անդամակցող ավելի քան 5000 սաուդցիներ, սպանել են մեծ թվով իրաքցիների և խորհրդարանը նախապատրաստել է նախագիծ, որով նախատեսվում է Սաուդյան Արաբիան հայտարարել ոճրագործ ռեժիմ:
Ալ-Խազալին հավելել է. «Իրաքի պառլամենտի աշխատանքները սկսվելուց անմիջապես հետո, սահմանադրական լիազորություններին համապատասխան, ձեռնարկվելու են անհրաժեշտ քայլեր՝ նախագծի ընդունման ուղությամբ»:
Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի հազարավոր քաղաքացիներ միացել են Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին: ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկիչների մեծ մասը եղել են սաուդցիներ: