Սիրիայի բանակը կանխել է ԱՄՆ-ի օկուպանտ ուժերի մուտքը Հասաքայի շրջան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120779-Սիրիայի_բանակը_կանխել_է_ԱՄՆ_ի_օկուպանտ_ուժերի_մուտքը_Հասաքայի_շրջան
Սիրիայի բանակը կանխել է ԱՄՆ-ի օկուպանտ ուժերիերի ռազմական ավտոշարասյան մուտքը Հասաքայի շրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2020 08:46 Asia/Tehran

Սիրիայի բանակը կանխել է ԱՄՆ-ի օկուպանտ ուժերիերի ռազմական ավտոշարասյան մուտքը Հասաքայի շրջան:

Սիրիայի պաշտոնական լրատվություն ՍԱՆԱ-ի հաղորդմամբ երեքշաբթի օրը Հասաքայի արվարձաններում գտնվող Թել Թամարի արևմտյան «Ալ-Դաշիշա» և «Ալ-Ղահիրա» գյուղերի բնակիչները նույնպես կասեցրել են ամերիկացիների ռազմական ավտոշարասյան ընթացքը: Հնչեցնելով հակաամերիկյան կարգախոսներ, նրանք հայտարարել են, որ դեմ են Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների ներկայությանը: 

Ավելի վաղ ևս Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի բնակիչները բազմիցս կասեցրել են ամերիկացի զորայինների երթևեկությունը: 

Ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցների ապօրինի ռազմական ներկայություն ունեն Սիրիայում: 

Դամասկոսը բազմիցս շեշտել է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քայլերը համարվում են Սիրիայի օկուպացում: