Բաղդադն ընդգծում է ԱՄՆ-ի զորքերը Իրաքից դուրս բերելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121647-Բաղդադն_ընդգծում_է_ԱՄՆ_ի_զորքերը_Իրաքից_դուրս_բերելու_անհրաժեշտությունը
Իրաքի վարչապետի խորհրդականը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան զորքերի ներկայության կարիքը չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2020 13:41 Asia/Tehran
  • Բաղդադն ընդգծում է ԱՄՆ-ի զորքերը Իրաքից դուրս բերելու անհրաժեշտությունը

Իրաքի վարչապետի խորհրդականը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան զորքերի ներկայության կարիքը չկա:

Հինգշաբթի օրը Բաղդադում հրատարկվող Ալ-Սաբահ օրաթերթին տված հարցազրույցում Իրաքի վարչապետի առաջին խորհրդական Հիշամ Դավուդը հավելել է, որ իրաքյան անվտանգության ու ռազմական ուժերը ունեն բավարար հնարավորություններ և ուժ՝ ահաբեկչական խմբավորումների և ներքին մարտահրավերների դեմ պայքարելու համար:

Անդրադառնալով Իրաքի և ԱՄՆ-ի պաշտոնյաների առաջիկա հանդիպմանը, Հիշամ Դավուդը հավելել է, որ Բաղդադի կառավարությունը կարծում է, որ եկել է ժամանակը, որ ամերիկյան զորքերը լքեն Իրաքը:

Ավելի վաղ Իրաքի աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրաքի պաշտոնյաների միջև ռազմավարական երկխոսություն կանցկացվի այսօր տեսաֆիլմի միջոցով:

2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի պառլամենտը նախկին վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին մասնակցությամբ քվեարկել է արտասահմանյան զորքերը երկրից վտարելու նախագծի օգտին:

Հունվարի 25-ին իրաքցիները ցույց անցկացնելով պահանջել են ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրից: