Իրանք-ԱՄՆ բանակցություններրի կենտրոնում եղել է ամերիկյան զորուժի դուրսբերումն այդ երկրից
Իրաքի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առանցքում եղել է ամերիկյան զորուժի դուսրբերումն Իրաքից:
Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմադ Ալ-Սահաֆը հայտարարել է. «Համաձայն համատեղ հայտարարության, ԱՄՆ ներիկացիները համաձայն են Իրաքի հետ համադրված կարգով, իրենց զորուժը դուրս բերել մեր երկրից»:
Նա հավելել է, որ այդ գործընթացը տեղի է ունենալու Իրաքի խորհդրարանի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևի համաձայն:
Վերջին տվյալների համաձայն, Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը տատանվում է 6-ից 9 հազարի իջև:
Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկացիների կողմից ԻՀՊԿ զորուժի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, Իրաքի խորհրդարանն ընդունեց բանաձև, որն ամերիկացիներից պահանջում է իրենց զորուժը դուրս բերել այդ երկրից: