Վառելիքի ճգնաժամը կարող է Եմենում հումանիտար աղետի պատճառ դառնալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122257-Վառելիքի_ճգնաժամը_կարող_է_Եմենում_հումանիտար_աղետի_պատճառ_դառնալ
Հունիսի 28-ին, Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սաուդյան կոալիցիան շարունակում է ցամաքային, օդային ու ջրային պաշարման մեջ պահել Եմենը, ինչը, ռմբակոծությունների հետ միասին, այդ երկիրը կանգնեցրել է առողջապահական ճգնաժամի եզրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2020 07:41 Asia/Tehran
  • Վառելիքի ճգնաժամը կարող է Եմենում հումանիտար աղետի պատճառ դառնալ

Հունիսի 28-ին, Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սաուդյան կոալիցիան շարունակում է ցամաքային, օդային ու ջրային պաշարման մեջ պահել Եմենը, ինչը, ռմբակոծությունների հետ միասին, այդ երկիրը կանգնեցրել է առողջապահական ճգնաժամի եզրին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում առկա վառելիքը կբավականացնի ընդամենը մի քանի օր, որից հետո, առողջապահական ծառայություններ մատուցող պետական ու մասնավոր բժշկական կենտրոնները, հերթականությամբ  կփակվեն, հաշվի առնելով դրանց մատուցած ծառայությունների կարևորությունը:

Հաղորդման համաձայն, վառելիքի պակասը միայն հիվանդանոցների վրա չի ազդի, քանի որ հիվանդներին տեղափոխելու համար, շտապ օգնության մեքնենաները նույնպես ունեն վառելիքի կարիք: Արդյունքում, մեծ թվով հիվանդներ կմնան տանը և կկորցնեն իրենց կյանքը:

Սաուդյան կոալիցիան շարունակում է կալանքի տակ պահել Եմեն վառելիք տեղափոխող 9 տանկերներին, թույլ չտալով դրանց՝ վառելիքը հասցնել Եմենի նավահանգիստներ: