Եմենի Սակաթար նահանգում տեղի են ունեցել հակասիոնիստական բողոքի ցույցեր
Եմենի Սակաթրայի նահանգում հարյուրավոր եմենցիներ լայնածավալ ցույցեր են կազմակերպել տարածքում ռազմական բազա կառուցելու եւ սիոնիստական գրոհայինների ներկայության դեմ:
Եմենի ցուցարարները շաբաթ օրը պաստառներ կրելով որոնց վրա գրված էր «Ոչ Եմենի կղզիներում սիոնիստ զորայինների ներկայությանը» կարգախոսներ են վանկարկել Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ ռեժիմի ղեկավարների դեմ: Նրանք դատապարտել են ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորումը:
Եմենի հարավային Լահաջ նահանգի քաղաքների հարյուրավոր բնակիչներ նույնպես լայնամասշտաբ բողոքի ցույցեր են կազմակերպել ընդդեմ Հարավային անցումային խորհրդի դեմ:
Հարավային Եմենի քաղաքացիները Սակատրա կղզում ռազմական բազա կառուցելու ԱՄԷ-սիոնիստական համաձայնագրին դեմ լինելուց բացի Պաղեստինի ժողովրդին սատարող կարգախոսներ են վանկարկել և դատապարտել են Սիոնիստական ռեժիմի օկուպացիան: