Սաուդյան կոալիցիայի կողմից բանտարկված եմենցի գերիները խոշտանգվում են
Եմենի ազգային փրկության կառավարության տեղեկատվության փոխնախարարը, Եմենի ազգային փրկության կառավարության և սաուդյան կոալիցիայի միջև գերիների փոխանակման ամենամեծ գործընթացի մեկնարկից մի քանի ժամ անց հայտարարել է, որ եմենցի գերիները ենթարկվել են խոշտանգումների:
Եմենի տեղեկատվության փոխնախարար Ֆահմի ալ-Յուսեֆին, այսօր «Ալ-Մայադինին» լրատվական ցանցին տված հարցազրույցում ասել է, որ սաուդացի ագրեսորները խոշտանգելով սպանել են եմենցի գերիներին ու վաճառել նրանց օրգանները:
Ֆահիմ ալ Յուսեֆին ասել է. «Սաուդյան Արաբիայի գլխավորած ագրեսոր կոալիցիան այնպես ինչպես մարտի դաշտում հավատարիմ չէ իր պայմանավորվածություններին, նույն կերպ է վարվում է գերիների փոխանակման ժամանակ»:
Չորեքշաբթի օրը գործադրվեց Եմենի ազգային փրկության կառավարության և Սաուդյան Արաբիայի ագրեսոր ուժերի միջև գերիների փոխանակման ամենամեծ համաձայնագիրը և Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների գերիների առաջին խումբը հասավ Սանաայի օդանավակայան: