Քրդամետ կուսակցությունը ընդդիմացել է Թուրքիայի ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի նախագծին
(last modified Wed, 28 Oct 2020 14:31:07 GMT )
Հոկտեմբեր 28, 2020 18:01 Asia/Tehran
  • Քրդամետ կուսակցությունը ընդդիմացել է Թուրքիայի ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի նախագծին

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։

Սանջարը, ընդդիմանալով Թուրքիայի կողմից նոր զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բյուջե հատկացնելու ծրագրին, նշել է, որ այդ բյուջեն ոչ թե ժողովրդի, այլ նախագահական պալատի, պատերազմի և յուրայինների համար է նախատեսված։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ բյուջեով երկրի ռեսուրսները հատկացվում են պատերազմի համար և երկրում խորացնում աղքատությունը։

Սանջարը կոչ է արել վերջ տալ Թուրքիայի ռազմական ծախսերին։

«Ես կարող եմ մանրամասն ներկայացնել, թե այս բյուջեով որքան ռեսուրս է հատկացվում պատերազմի և անվտանգության համար, սակայն չեմ ցանկանում ձեզ խեղդել այդ թվերով։ Այսօր մեր գրպանից վերցված հարկի յուրաքանչյուր 4 լիրայից 1 լիրան ուղղվում է ռազմական ծախսերին և պատերազմական բյուջեին»։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio