Եմենի հյուսիսում լայնածավալ երթ ՝ «Հավատարմություն նահատակների արյանը» նշանաբանով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130565-Եմենի_հյուսիսում_լայնածավալ_երթ_Հավատարմություն_նահատակների_արյանը_նշանաբանով
Հազարավոր եմենցիներ, այսօր այդ երկրի Սաադա նահանգում «Հավատարմություն նահատակների արյանը» նշանաբանով լայնածավալ երթ են անցկացրել ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժնման հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցի առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2021 16:46 Asia/Tehran
  • Եմենի հյուսիսում լայնածավալ երթ ՝ «Հավատարմություն նահատակների արյանը» նշանաբանով

Հազարավոր եմենցիներ, այսօր այդ երկրի Սաադա նահանգում «Հավատարմություն նահատակների արյանը» նշանաբանով լայնածավալ երթ են անցկացրել ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժնման հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցի առիթով:

Կիրակի առավոտյան, հազարավոր եմենցիներ այդ երկրի տարբեր շրջաններից Սաադա նահանգ են ժամանել:

Երթի մասնակիցները կրում էին նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատկերները և կարգախոսներ էին վանկարկում միջազգային իմպերիալիզմի դեմ: Նրանք դատապարտում էին Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումները:

Շաբաթ օրը, Եմենի ժողովուրդը այդ երկրի պաշտոնատարների հետ միասին Սանաայում մասնակցել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցի միջոցառմանը: