Սաուդյան կործանիչները ռմբակոծել են Եմենի Սաադա նահանգը
Մաարիբի ճակատում Եմենի դիմադրության ուժերի առաջխաղացմանը զուգահեռ, սաուդյան կոալիցիայի ագրեսոր ուժերը հարձակում են իրականացրել Սաադայի բնակելի թաղամասերի դեմ:
«Ալ-Ահդ» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը, սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչները հրթիռակոծել են Եմենի հյուսիսում գտնվող Սաադա նահանգի բնակելի շրջանները:
Սանայի միջազգային օդանավակայանի տնօրեն Խալիդ ալ-Շայֆը, տեղեկացնելով Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիայի կողմից իրականացված հարձակման հետևանքով օդանավակայանին հասցված մեծ վնասի մասին, ասել է.«Սանաայի օդանավակայանի փակման հետևանքով պատճառված վնասը հասնում է է 3 միլիարդ 500 հազար դոլարի»:
Սանաայի միջազգային օդանավակայանի վրա հարձակումների վնասը կազմել է ավելի քան 150 միլիոն դոլար: