Սաուդյան կործանիչները ռմբակոծել են Եմենի Սաադա նահանգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i136680-Սաուդյան_կործանիչները_ռմբակոծել_են_Եմենի_Սաադա_նահանգը
Մաարիբի ճակատում Եմենի դիմադրության ուժերի առաջխաղացմանը զուգահեռ, սաուդյան կոալիցիայի ագրեսոր ուժերը հարձակում են իրականացրել Սաադայի բնակելի թաղամասերի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 12:06 Asia/Tehran
  • Սաուդյան կործանիչները ռմբակոծել են Եմենի Սաադա նահանգը

Մաարիբի ճակատում Եմենի դիմադրության ուժերի առաջխաղացմանը զուգահեռ, սաուդյան կոալիցիայի ագրեսոր ուժերը հարձակում են իրականացրել Սաադայի բնակելի թաղամասերի դեմ:

«Ալ-Ահդ» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը, սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչները հրթիռակոծել են Եմենի հյուսիսում գտնվող Սաադա նահանգի բնակելի շրջանները: 

Սանայի միջազգային օդանավակայանի տնօրեն Խալիդ ալ-Շայֆը, տեղեկացնելով Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիայի կողմից իրականացված հարձակման հետևանքով օդանավակայանին հասցված մեծ վնասի մասին,  ասել է.«Սանաայի օդանավակայանի փակման հետևանքով պատճառված վնասը հասնում է է 3 միլիարդ  500 հազար դոլարի»:

Սանաայի միջազգային օդանավակայանի վրա հարձակումների վնասը կազմել է ավելի քան 150 միլիոն դոլար: