Սանայի օդանավակայանի փակման պատճառով նահատակվել են 80 հազար եմենցիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i136988-Սանայի_օդանավակայանի_փակման_պատճառով_նահատակվել_են_80_հազար_եմենցիներ
Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարարությունը հայտարարել է Սանաայի միջազգային օդանավակայանի վեցամյա փակման պատճառով Եմենի 80 հազար քաղաքացիների նահատակության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 29, 2021 17:41 Asia/Tehran
  • Սանայի օդանավակայանի փակման պատճառով նահատակվել են 80 հազար եմենցիներ

Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարարությունը հայտարարել է Սանաայի միջազգային օդանավակայանի վեցամյա փակման պատճառով Եմենի 80 հազար քաղաքացիների նահատակության մասին:

Երկուշաբթի օրը Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ վերջին վեց տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակման և Սանաայի օդանավակայանի փակման հետևանքով,  նահատակվել է 80 հազար հիվանդ, որոնք արտասահմանում անհապաղ բուժման կարիք ունեին:

Եմենի տրանսպորտի նախարարությունը հավելել է, որ ավելի քան 450 հազար մարդ շտապ պետք է մեկնի արտերկիր՝ հետագա բուժման համար, բայց շրջափակումը ավելացրել է նրանց տառապանքները:

Զեկույցի մեկ այլ մասում նշվում է, որ սաուդյան ագրեսորները ոչնչացրել են 1083 բեռնատար և տանկ, 4490 ճանապարհ և կամուրջ և 7229 տրանսպորտային միջոց:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio