Անսարալլահ.Եմենին օգնելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները զավեշտալի են
Ապրիլ 01, 2021 18:09 Asia/Tehran
Զավեշտալի համարելով Եմենին օգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հայտարարությունները, Եմենի Անսարալլահ շարժման խոսնակն ասել է.«Եթե ԱՄՆ-ն հնարավորություն ունենար, նույնիսկ օդից կզրկեր այս երկրի ժողովրդին»:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Անսարալլահ շարժման խոսնակ Մոհամմադ Աբդոլսալամն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Եմենի դեմ պատերազմ են սանձազերծում, շրջափակում են այն և նրա ժողովրդին զրկում են ամեն ինչից, ապա զավեշտալի հայտարարություններ անելով ասում են թե օգնում են այս երկրին»:
Մոհամմադ Աբդոլսալամն ընդգծել է.«Եմենին հանգիստ թողեք, որպեսզի ինքն արժանապատվորեն հոգ տանի իր մասին: Այս երկիրը նման զավեշտալի հայտարարությունների կարիքը չունի»:
Պիտակ