Սանաան արձագանքել է Եմենի վերաբերյալ Անվտանգության խորհրդի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i138554-Սանաան_արձագանքել_է_Եմենի_վերաբերյալ_Անվտանգության_խորհրդի_հայտարարությանը
Եմենի գերագույն քաղաքական խորհրդի անդամն ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրապարակած հաղորդագրության, հայտարարել է, որ կազմակերպությունը պատասխանատու է Եմենի ժողովրդի՝ վեց տարի անընդմեջ շարունակվող տառապանքների համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 17, 2021 12:36 Asia/Tehran
  • Սանաան արձագանքել է Եմենի վերաբերյալ Անվտանգության խորհրդի հայտարարությանը

Եմենի գերագույն քաղաքական խորհրդի անդամն ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրապարակած հաղորդագրության, հայտարարել է, որ կազմակերպությունը պատասխանատու է Եմենի ժողովրդի՝ վեց տարի անընդմեջ շարունակվող տառապանքների համար:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Եմենի ազգային փրկության կառավարության գերագույն քաղաքական խորհրդի անդամ  Մուհամմադ Ալի ալ-Հութին, ուրբաթ օրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Մենք սպասում էինք Անվտանգության խորհրդի նման հայտարարությանը և դա վկայում է խորհրդում սկզբունքների ու ազնիվ մոտեցման բացակայության մասին»: 

Ալ-Հութին հավելել է, որ ԱԽ-ն չպետք է նման թույլ գործունեություն ծավալի և որ խորհուրդը Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տարածել է հայտարարություն, որում, անտեսելով Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի ագրեսիան, դատապարտել է այդ երկրի կառավարության հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա և անհանգստություն հայտնել Եմենի այլ շրջաններում ռազմական զարգացումների վերաբերյալ:

Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ, 2015 թ. մարտից ռազմական գործողություններ է սկսել Եմենի դեմ, ցամաքային, ծովային և օդային շրջափակման ենմթարկելով այդ երկրին, սպանելով ավելի քան 16 հազար և վիրավորելով տասնյակ հազարավոր եմենցիների: