Մայիս 08, 2021 19:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարձակումների հետևանքով, սպանվել և վիրավորվել են շուրջ 1600 աֆղանացի երեխաներ

«Բռնության դեմ գործողությունների ինստիտուտը» հայտարարել է, որ վերջին հինգ տարում, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օդային հարվածների արդյունքում Աֆղանստանում շուրջ 1600 երեխա է սպանվել կամ վիրավորվել:

Anti-war կայքի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի կողմից ավելի վաղ հրապարակված տեղեկատվությունը ցույց են տալիս, որ 2016-2020 թվականներին Աֆղանստանում իրականացված ավիահարվածների արդյունքում 3977 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել, որից 1598-ը երեխաներ: Նրանցից 785-ը սպանվել են, 813-ը՝ վիրավորվել:

Հաղորդման համաձայն, Աֆղանստանում քաղաքացիական զոհերի ավելի քան 50 տոկոսը զոհվել կամ վիրավորվել են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների հարձակումների հետևանքով, իսկ մյուսները սպանվել և վիրավորվել են ԱՄՆ-ի ահաբեկչական ուժերին ուղեկցող ուժերի կողմից:

2018-ից 2019 թվականների, 2011թ համեմատ, Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից օգտագործված ռումբերի քանակն աճել է:

 

 

Պիտակ