Սիոնիստական ​​ռեժիմը զայրացած է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քվեարկությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i141874-Սիոնիստական_ռեժիմը_զայրացած_է_ՄԱԿ_ի_Մարդու_իրավունքների_խորհրդի_քվեարկությունից
Սիոնսիտական ռեժիմին զայրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Պաղեստինի Դիմադրության խմբերի հետ վերջին հակամարտության ընթացքում ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու վերաբերյալ առաջարկի ընդունումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2021 06:46 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը զայրացած է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քվեարկությունից

Սիոնսիտական ռեժիմին զայրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Պաղեստինի Դիմադրության խմբերի հետ վերջին հակամարտության ընթացքում ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու վերաբերյալ առաջարկի ընդունումը:

Ուրբաթ օրն «Իսրայելի ազգային նորություններ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, ընդդիմանալով այդ քայլին՝ ՄԱԿ-ում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչ Գիլադ Արդանը Մարդու իրավունքների խորհուրդն անվանել է «հակասեմական կազմակերպություն» և հայտարարել, որ միակողմանի, հակասեմական բանաձևի արդյունքները նախապես որոշված էին և դրա միջոցով փորձ է արվում օրինականացնել ՀԱՄԱՍ շարժումը:

Առանձին հայտարարության մեջ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդի մեծամասնությունը հակասեմականներ են և ռեժիմը չի համագործակցելու կազմակերպության հետաքննող խմբի հետ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես որոշումը որակել է ամոթալի և բացահայտ հակաիսրայելական:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հինգշաբթի օրը  կողմ քվեարկեց Պաղեստինի Դիմադրության խմբերի հետ վերջին հակամարտության ընթացքում ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու վերաբերյալ առաջարկին:

Մայիսի 10-ին Սիոնիստական ​​ռեժիմը պատերազմ սկսեց Հորդանան գետի Արևմտյան ափի  և Գազայի հատվածի բնակիչների դեմ: 12 օրվա ընթացքում մեծ թվով պաղեստինցիներ նահատակվեցին և վիրավորվեցին ռեժիմի  դաժան հարձակումների պատճառով, և մեծ վնասներ հասցվեցին տներին ու ենթակառուցվածքներին: