Նաֆթալի Բենեթ. Ես շարունակելու եմ ավանաշինության քաղաքականությունը
«Եմինա» կուսակցության ղեկավար և Սիոնիստական ռեժիմի հավանական վարչապետը հայտարարել է, որ չնայած ընդդիմությանն ինքը չի դադարեցնելու Պաղեստինի տարածքներում սիոնիստական ավանների կառուցման աշխատանքը:
Հինգշաբթի օրը կայացած հեռուստատեսային հարցազրույցում, Նաֆթալի Բենեթն ասել է.«Չնայած հնարավոր է, որ իմ կառավարության վրա ճնշում գործադրվի՝ ավանաշինությունը դադարեցնելու համար, սակայն ես երբեք չեմ դադարեցնի աշխատանքները»:
Բենեթը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դեռ երկար կշարունակվի, և անհրաժեշտության դեպքում, ինքը ռազմական գործողություններ կսկսի Գազայի կամ Լիբանանի դեմ:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ կնքված Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր դիրքորոշմանն ասել է.«Իսրայելի անվտանգությունն ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի, այդ թվում ՝ նախագահ Ջո Բայդենի հետ համագործակցությունը մեր կարևոր ռազմավարությունն է»: