Լիբանանի Հեզբոլլահ.Եթե Սիոնիստները պատերազմ սանձազերծեն , նրանք դժոխքը կտեսնեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i142688-Լիբանանի_Հեզբոլլահ.Եթե_Սիոնիստները_պատերազմ_սանձազերծեն_նրանք_դժոխքը_կտեսնեն
Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամն ընդգծել է, որ եթե Սիոնիստները պատերազմ սանձազերծեն, նրանք կտեսնեն դժոխքի կրակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2021 11:26 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահ.Եթե Սիոնիստները պատերազմ սանձազերծեն , նրանք դժոխքը կտեսնեն

Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամն ընդգծել է, որ եթե Սիոնիստները պատերազմ սանձազերծեն, նրանք կտեսնեն դժոխքի կրակը:

Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Հասան Ալ-Բաղդադին ասել է.«Հեզբոլլահը լսում է Լիբանանում Իսրայելական թշնամու հրամանատարների «խիզախության»  մասին սին  հայտարարությունները, բայց նրանք պետք է նվազեցնեն իրենց հպարտությունը և իմանան, որ այլևս չպետք է սխալ թույլ տան իրենց հաշվարկներում»:

Ալ-Բաղդադին հավելել է.«Իսրայելցի հրամանատարները դաս չեն քաղում և  չեն ընկալում  իրական քաղաքականությունը,քանի որ նրանց թշնամական և հանցավոր բնույթը  մեծ հույսեր է ներշնչում ռեժիմի անկման հետ կապված:

Մայիսի 10-ին Սիոնիստական ​​ռեժիմը   պատերազմ սկսեց Հորդանան գետի Արևմտյան ափի   և Գազայի հատվածի  ժողովրդի դեմ:Այդ ագրեսիային դիմակայելու համար, Պաղեստինի Դիմադրության ուժերը օգտագործեցին արդիական զենքեր, ինչն անակնկալի բերեց սիոնիստներին և ի վերջո հանգեցրեց  օկուպանտ ռեժիմի նվաստացուցիչ պարտությանը: