Մահացել է Իսրայելի հրթիռային ծրագրի ղեկավարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i142700-Մահացել_է_Իսրայելի_հրթիռային_ծրագրի_ղեկավարը
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ մահացել է Իսրայելի հրթիռային ծրագրի ղեկավար, Սիոնիստական ռեժիմի ավիատիեզերական գործակալության նախկին տնօրեն Ավի Հար Էվենը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 07, 2021 18:20 Asia/Tehran
  • Մահացել է Իսրայելի հրթիռային ծրագրի ղեկավարը

Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ մահացել է Իսրայելի հրթիռային ծրագրի ղեկավար, Սիոնիստական ռեժիմի ավիատիեզերական գործակալության նախկին տնօրեն Ավի Հար Էվենը:

Times of Israel կայքի տեղեկացմամբ, չորս շաբաթ առաջ, բռնագրավված Պաղեստինի Աքքա քաղաքում, Ղոդսը բռնազավթող ռեժիմի ուժերի ոճրագործություններին պաղեստինցի պայքարողների պատասխան գործողության ժամանակ, հյուրանոցում վիրավորվել էր Ավի Հար Էվենը: Հիվանդանոց փոխադրվելուց հետո, 84-ամյա Էվենը գտնվում էր անգիտակից վիճակում և շնչում էր սարքի օգնությամբ:

Սիոնիստական ռեժիմի ավիատիեզերային գործակալության նախկին տնօրենը իր աշխատանքային տարիներին այդ ռեժիմի բանակը օժտել է արդիական զենքերով:

Բանակում հանգստի կոչվելուց հետո, Ավի Հար Էվենը 1982թ. ծառայության է անցնում Սիոնիստական ռեժիմի ավիատիեզերային կազմակերպության մեջ և արտադրեց «Շավիթ»  հրթիռանետը: Նա 1995-2004թթ. ղեկավարել է Սիոնիստական ռեժիմի ավիատիեզերային գործակալությունը: