ԱՄՆ-ի և Սաուդյան կոալիցիայի հետախուզական համագործակցությունը՝ Եմենի դեմ
Ամերիկյան երկու ընկերություններ Սաուդյան Արաբիայի անվտանգության և հետախուզության աշխատակիցների ներկայությամբ, այդ երկրի կառավարության հետ համաձայնագիր են ստորագրել՝ Եմենից ստացված հետախուզական տվյալները վերլուծելու համար:
Անվտանգության և հետախուզության ոլորտում աշխատող Intelligence online ֆրանսիական պարբերականը մի հոդվածում անդրադարձել է Եմենի դեմ ԱՄՆ-ի և սաուդյան կոալիցիայի հետախուզական համագործակցությանը:
Ֆրանսիական պարբերականը գրել է, որ «Ֆայվ Դոմինզ» ընկերությունը, ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակիցների օգնությամբ, Սաուդյան Արաբիայի կառավարության հետ պայմանագիր է կնքել ռազմական հետախուզական տվյալները հավաքելու և վերլուծելու համար, և այդ համաձայնությունը Սաուդյան Արաբիայի կառավարության ռազմավարական պայմանագրերից է համարվում:
Հետախուզական այս համագործակցությունը կայանում է այն դեպքում, երբ Սպիտակ Տունը 2020թ. հունվարին հայտարարել էր Եմենում Սաուդյան կոալիցիայի հետ հետախուզական համագործակցության կրճատման մասին, և ըստ եմենական աղբյուրների, համագործակցության կրճատումն էապես ազդել էր Մաարիբ նահանգում Սաուդյան կոալիցիայի ավիահարվածների ճշգրտության վրա: