Նեթանյահուն հրաժարվում է հանձնել վարչապետական նստավայրը
Սիոնիստական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Բենիամին Նեթանյահուն դեռևս շարունակում է մնալ վարչապետի նստավայրում ու հրաժարվում է այն հանձնել նոր վարչապետին:
Վերջին օրերի ընթացքում Սիոնիստական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նեթանյահուն հրաժարվում է լքել վարչապետի նստավայրն ու հանձնել նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին:
Սիոնիստական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մի խումբ պատգամավորներ ու Նեթանյահուի ընդդիմադիր մի խմբակցություն այս ռեժիմի կառավարությանն ու գերագույն ատյանին կոչ են արել Նեթանյահուից պահանջել հնարավորինս արագ լքել վարչապետի նստավայրը:
Երեկ Նեթանյահուն վարչապետի պաշտոնական նստավայրում հանդիպել է Սիոնիստական ռեժիմում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլիի հետ:
Կիրակի օրը Սիոնիստական ռեժիմի Քնեսետը վստահության քվե տվեց Յաիր Լափիդի ու Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ նոր կառավարությանը, վերջ դնելով Նեթանյահուի 12-ամյա վարչապետությանը: