Սաուդյան ռեժիմը նոր գործողություն է ձեռնարկել Եմենի ժողովրդի դեմ
Եմենի շրջափակման ֆոնին, Սաուդյան ռեժիմը նոր միջոցներ է ձեռնարկել սահմանային անցակետերում ՝ Եմենի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմը սաստկացնելու համար:
«Ալ-Խաբար Ալ-Եմենի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սաուդյան ռեժիմը վերջերս Եմենի հետ իր սահմանային անցակետերում կիրառել է նոր օրենքներ և հարուցել է նոր խոչընդոտներ, որոնց հետևանքով հազարավոր եմենցիներ մնացել են սահմանի հետևում և տոթ եղանակին անապատում սպասում են որպեսզի Արաբիա մուտք գործելու թույլտվություն ստանան:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը հայտարարել է, որ երկու անգամ կորոնավիրուսի պատվաստանյութստացած անձը կկարողանա մուտք գործել այդ երկիր: Մինչդեռ Եմենում կորոնավիրուսի պատվաստումը դեռևս չի սկսվել, և հազարավոր կանայք, երեխաներ և հիվանդներ իրենց օրերն անցկացնում են Հադրամութ նահանգի Ալ-Վադիա սահմանային անցակետից այն կողմ գտնվող անապատում:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը կորոնավիրուսի պատվաստանյութը չափազանց բարձր գներով է վաճառում է եմենցիներին, ովքեր տառապում են տնտեսական ծանր պայմաններից: