Եմենի երեխաները հավաքվել են Ալ Հուդայդայում ՄԱԿ-ի գրասենյակի առջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143814-Եմենի_երեխաները_հավաքվել_են_Ալ_Հուդայդայում_ՄԱԿ_ի_գրասենյակի_առջև
Եմենի Ալ-Հուդայդա քաղաքի երեխաները, հավաքվելով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, դատապարտել են երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից Սաուդյան Արաբիայի անունի հանելու որոշումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2021 19:22 Asia/Tehran
  • Եմենի երեխաները հավաքվել են Ալ Հուդայդայում ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Եմենի Ալ-Հուդայդա քաղաքի երեխաները, հավաքվելով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, դատապարտել են երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից Սաուդյան Արաբիայի անունի հանելու որոշումը:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Եմենի երեխաները կրել են պաստառներ և որոնք դատապարտել ՄԱԿ-ի թուլությունը, երեխաների իրավունքների խախտողների ցուցակում Սանայի անունը ներառելու և Սաուդյան Արաբիայի անունը ցուցակից հանելու որոշումները:

Ցուարարները դատապարտել են Եմենի երեխաների նկատմամբ սաուդյան-ամերիկյան ագրեսիվ կոալիցիայի հանցագործությունները և  ՄԱԿ-ին կոչ արել պատասխանատվության ենթարկել Եմենի և Պաղեստինի երեխաների սպանողներին:

Հայտարարության մեջ նշվել է, որ Սաուդյան   ագրեսիվ կոալիցիայի երկրները և ՄԱԿ-ը մեղսակից են Եմենի երեխաների դեմ կատարված հանցագործություններում: