Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետը ընդունել է ավանաշինության առաջին նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144060-Սիոնիստական_ռեժիմի_նոր_կաբինետը_ընդունել_է_ավանաշինության_առաջին_նախագիծը
Սիոնիստական ռեժիմի կոալիցիոն կաբինետը ընդունել է 31 շինարարական նախագիծ՝ Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստներով բնակեցնելու ավաններում իրագործելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 13:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետը ընդունել է ավանաշինության առաջին նախագիծը

Սիոնիստական ռեժիմի կոալիցիոն կաբինետը ընդունել է 31 շինարարական նախագիծ՝ Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստներով բնակեցնելու ավաններում իրագործելու համար:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ սա սիոնիստաբնակ նոր ավանների կառուցման առաջին նախագիծն է, որ Սիոնիստական ռեժիմի նոր վարչապետ Նավթալի Բենեթի կոալիցիոն կաբինետն ընդունել է իշխանության գալուց հետո:

Սիոնիստական ռեժիմի «Քան» հեռուստաալիքը հայտարարել է.«Ընդունված  նախագծերի թվում է  Ղոդսի  արևելքում գտնվող  ավանում մասնավոր դպրոցի  և  առևտրային համալիրի, իսկ  Նաբլոսի հարավում  գտնվող բնակելի  շենքերի կառուցումը»:

Միավորված ազգերի կազմակերպությունը և աշխարհի շատ երկրներ անօրինական են համարում Սիոնիստական ռեժիմի ավանները, և ըստ Ժնևյան կոնվենցիայի, բռնազավթված տարածքներում բռնազավթողի կողմից ցանկացած շինարարություն արգելվում է: