Եմենի միլիոնավոր երեխաների սպառնում է զանգվածային մահվան վտանգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144308-Եմենի_միլիոնավոր_երեխաների_սպառնում_է_զանգվածային_մահվան_վտանգը
Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Ալ-Հուդայդա նավահանգիստ վառելիք տեղափոխող նավերի լողալու արգելքը ցեղասպանություն է և զգուշացրել է, որ Եմենի շրջափակման հետևանքով, միլիոնավոր երեխաներ գտնվում են մահվան վտանգի տակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 04:42 Asia/Tehran
  •   Եմենի միլիոնավոր երեխաների սպառնում է զանգվածային մահվան վտանգը

Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Ալ-Հուդայդա նավահանգիստ վառելիք տեղափոխող նավերի լողալու արգելքը ցեղասպանություն է և զգուշացրել է, որ Եմենի շրջափակման հետևանքով, միլիոնավոր երեխաներ գտնվում են մահվան վտանգի տակ:

Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարարը կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2015 թ.-ից Եմենի դեմ սաուդյան կոալիացիայի իրականացրած հարձակումների հետևանքով, Եմենի օդային, օթերևութաբանական ու հարակից ոլորտները կրել են մոտ վեց միլիարդ դոլարի վնաս: 

Նախարարը հավելել է, որ Կարմիր ծովի նավահանգիստների վարչությանը հասցված ուղղակի և անուղղակի վնասները կազմել են շուրջ 2 միլիարդ 160 միլիոն դոլար: Նա հավելել է, որ Սանայի օդանավակայանի փակման հետևանքով զոհվել է 80 մարդ, իսկ ավելի քան 450 հազար մարդ զրկվել է երկրից դուրս գալու հնարավորությունից:

Եմենի ազգային փրկության կառավարության տրանսպորտի նախարար Ամեր Ալ-Մարանին նույնպես հայտարարել է, որ վառելիք տեղափոխող նավերի մուտքը Ալ-Հուդայդա նավահանգիստ արգելափակելը, չնայած թույլտվություն ունենալուն, զանգվածային ցեղասպանություն է: Նա հավելել է, որ Եմենի շարունակական շրջափակման և դեղորայքի բացակայության պատճառով,  միլիոնավոր հիվանդ երեխաների սպառնում են զանգվածային մահը: