Իսրայելի «Երկաթե գմբեթ» համակարգը սխալմամբ խոսել է իսրայելական կործանիչ
Հուլիս 15, 2021 05:09 Asia/Tehran
Եբրայալեզու ԶԼՄ-ները հաղորդել են, որ պարզել են, որ Գազայի դեմ վերջերս իրականացված ագրեսիայի ժամանակ, Սիոնիստական ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգը սխալմամբ խոցել է ռեժիմին պատկանող կործանիչ:
Հինգշաբթի Russia Today- ը հաղորդել է, որ Գազայի հատվածից արձակված հրթիռի փոխարեն, «Երկաթե գմբեթ» համակարգից արձակված հրթիռը փոխել է ուղղությունը և խոցել իսրայելական F-15 կործանիչը:
Ըստ հաղորդագրության, չնայած «Երկաթե գմբեթ» -ի օպերատորները փորձել են հրթիռը պայթեցնել, սակայն դրա բեկորները հարվածել են կործանիչին:
Անցյալ մայիսի 25-ին «Երկաթե գմբեթ» համակարգը սխալմամբ խոցել էր իսրայելական բանակի անօդաչու թռչող սարքը` այն համարելով թշնամական թռչող սարք:
Պիտակ