Սիրիայի ՀՕՊ-ը Հալեպի երկնքում կանխել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146224-Սիրիայի_ՀՕՊ_ը_Հալեպի_երկնքում_կանխել_է_Սիոնիստական_ռեժիմի_ագրեսիան
Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Հալեպի հարավային Ալ-Սաֆիրա տարածքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 15:09 Asia/Tehran
  • Սիրիայի ՀՕՊ-ը Հալեպի երկնքում կանխել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիան

Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Հալեպի հարավային Ալ-Սաֆիրա տարածքի վրա:

Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է.«Երեքշաբթի առավոտյան իսրայելական թշնամին օդային հարձակում իրականացնելով Հալեպի հարավ-արևելյան հատվածի վրա թիրախավորեց Ալ-Սաֆիրա տարածքը, սակայն այս երկրի Հակաօդային պաշտպանությունը չեզոքացրեց Սիոնիստական ռեժիմի ագրեսիան»: 

Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Սիրիայի Հալեպի հարավում գտնվող Ալ-Սաֆիրա քաղաքում այդ երկրի ռազմական գործարանները հայտնվել են Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի թիրախում: 

Անցած ամիս Սիոնիստական ռեժիմի  բանակը հրետանիով թիրախավորել էր Սիրիայի հարավային Կունեյտրա քաղաքը:

Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները պարբերաբար հրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայի արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող թիրախներին՝ օգտագործելով Լիբանանի օդային տարածքը կամ Գոլանի գրավյալ բարձունքները: