Եմենի զինված ուժեր. Ալ-Բայզա նահանգն ամբողջությամբ ազատագրված է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i151472-Եմենի_զինված_ուժեր._Ալ_Բայզա_նահանգն_ամբողջությամբ_ազատագրված_է
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ Ալ-Բայզա նահանգն ամբողջությամբ ազատագրվել է սաուդյան կոալիցիայի վարձկաններից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 17:18 Asia/Tehran

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ Ալ-Բայզա նահանգն ամբողջությամբ ազատագրվել է սաուդյան կոալիցիայի վարձկաններից:

Ալ-Մայադին հեռուստաալիքի հաղորդմամբ, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Եմենի բանակի ուժերին և ժողովրդական կոմիտեներին հաջողվել է ազատագրել Ալ-Սումա, Մասուրա քաղաքները և Մակիրաս քաղաքի որոշ հատվածներ:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինված ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել նաև Ալ-Բայզա նահանգում ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

2015 թվականի մարտից ի վեր ԱՄՆ -ի, ԱՄԷ -ի և մի շարք այլ երկրների աջակցությամբ Սաուդյան Արաբիան ռազմական ներխուժում է իրականացրել Եմենի դեմ և պաշարել է այդ երկիրը: