Եմենի բանակը հարձակում է իրականացրել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162498-Եմենի_բանակը_հարձակում_է_իրականացրել_Սաուդյան_Արաբիայի_և_ԱՄԷ_ի_դեմ
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 24, 2022 05:07 Asia/Tehran

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ:

Al-Masira ցանցը հաղորդել է, որ Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները երկուշաբթի առավոտյան թիրախավորել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի մի շարք տարածքներ, և Եմենի զինված ուժերը առաջիկա ժամերին հանդես կգան կարևոր հայտարարությամբ։

Ցանցը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ իրականացվել է լայնածավալ հարձակում:

Ժամեր առաջ Saberin News թելեգրամյան ալիքը հաղորդել էր ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած չորս պայթյունի մասին:

Ըստ այդ հաղորդման՝ Աբու Դաբիում միացել է շչակը և ակտիվացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Աբու Դաբին հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ներով ու հրթիռներով: