Սիոնիստ զինվորականների բարոյական սկանդալները մեկը մյուսի հետևից բացահայտվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i162548-Սիոնիստ_զինվորականների_բարոյական_սկանդալները_մեկը_մյուսի_հետևից_բացահայտվում_են
Եբրայերեն լեզվով լրատվամիջոցները բացահայտեցին ևս մեկ բարոյական սկանդալ իսրայելական բանակում, որն ավելացավ վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմի բանակում սկանդալների երկար ցուցակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2022 14:42 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորականների բարոյական սկանդալները մեկը մյուսի հետևից բացահայտվում են

Եբրայերեն լեզվով լրատվամիջոցները բացահայտեցին ևս մեկ բարոյական սկանդալ իսրայելական բանակում, որն ավելացավ վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմի բանակում սկանդալների երկար ցուցակին:

Իսրայելական Yedioth Ahronoth օրաթերթը երկուշաբթի օրը հայտնել է, որ իսրայելցի կին զինվորները, որոնք գործում էին Հորդանան գետի  հյուսիսային ափի բազաներից մեկում, տեսախցիկ են հայտնաբերել իրենց առողջարանի լոգարանում:

Հաղորդման համաձայն, անպարկեշտ գործողությունների համար ձերբակալվել և աշխատանքից ազատվել են նաև մի զինվոր և մի ռաբբի։

Սա իսրայելական բանակում վերջին մի քանի օրվա ընթացքում բացահայտված քանիերորդ բարոյական սկանդալն է։

Հաղորդման համաձայն, երկաթյա գմբեթում ծառայող առնվազն մեկ զինվոր դատվել է իր ծառայակիցներից մեկի հետ անպարկեշտ գործողություններ կատարելու համար։

Իսրայելական «Հայյում» թերթը իր զեկույցում հայտնում է, որ Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը անցյալ շաբաթ ձերբակալել է մի ռաբբիի, որը մեղադրվում է հարազատների, այդ թվում, մի շարք երեխաների և դեռահասների հետ անպարկեշտ գործողությունների համար։