Պաղեստինցի երեխաները՝ Սիոնիստական ​​ռեժիմի զինվորների կրակոցների թիրախում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173050-Պաղեստինցի_երեխաները_Սիոնիստական_ռեժիմի_զինվորների_կրակոցների_թիրախում
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ պաղեստինցի երեխաները Սիոնիստական ​​ռեժիմի ամենօրյա ահաբեկչական հանցագործությունների թիրախ են դառնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2022 14:29 Asia/Tehran
  • Պաղեստինցի երեխաները՝ Սիոնիստական ​​ռեժիմի զինվորների կրակոցների թիրախում

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ պաղեստինցի երեխաները Սիոնիստական ​​ռեժիմի ամենօրյա ահաբեկչական հանցագործությունների թիրախ են դառնում։

Չորեքշաբթի օրը Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Նաբլուսում սուրբ Յուսուֆի գերեզմանի տարածքում 16-ամյա պաղեստինցի Ղեյս Ռաֆիղ Յամինը, ում գլխին կրակել էին իսրայելցի զինվորներ, նահատակվել է ստացած վնասվածքների ծանրության պատճառով։

«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի ինքնավար վարչակազմի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պաղեստինցիների, հատկապես այս հողի զավակների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողություններն օրեցօր ավելանում են։

Պաղեստինի ինքնավար վարչակազմի արտաքին գործերի նախարարությունը, դատապարտելով պաղեստինյան տարածքների ու ճամբարների վրա սիոնիստ օկուպանտների հարձակումները՝ հայտարարել է.«Ղեյս Յամինի նահատակությունը տեղի է ունեցել Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող  հանցագործությունների ու սպանությունների շրջանակում»: