Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինուժի կորուստների թիվն ավելացել է
Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինուժի կորուստների թիվն ավելացել է:
Իրաքի հյուսիսային հատվածում «Մագիլ-կողպեք» ռազմական գործողության ընթացքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինվոր: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հաստատել է այս լուրը:
«Միջադեպի հետևանքով ևս մեկ զինծառայող վիրավորվել է»,- ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։
Հասան Չաթալին գործողության ընթացքում զոհված 17-րդ թուրք զինվորն է։
Ապրիլի 19-ին Անկարան Իրաքի հյուսիսում սկսեց «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունը՝ «Քուրդիաստանի աշխատավորական կուսակցության»(PKK) Իրաքում տեղակայված ուժերի դեմ:
Թուրքիան PKK-ին համարում է ահաբեկչական խմբավորում և թիրախավորում է նրա ուժերին երկրի ներսում, ինչպես նաև Իրաքում ու Սիրիայում: